ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Օ’Բրայենը Բայրամովին ասել է արտաքին դերակատարների կողմից իրավիճակի ապակայունացման անթույլատրելիության մասին

Օ’Բրայենը Բայրամովին ասել է արտաքին դերակատարների կողմից իրավիճակի ապակայունացման անթույլատրելիության մասին
24.10.2020 | 11:51

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը պնդել է թույլ չտալ արտաքին դերակատարների ներգրավվածությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու իրավիճակի հետագա ապակայունացում։

Հանդիպման մանրամասները խորհրդականի գրասենյակը ներկայացրել է Թվիթերի պաշտոնական միկրոբլոգում. «Ես պնդեցի անհապաղ հաստատել հրադադար, ապա անցնել Հայաստանի հետ բանակցությունների` ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո և հրաժարվել արտաքին դերակատարների ներգրավվածությամբ իրավիճակի հետագա ապակայունացումից։ Չի կարող լինել ռազմական լուծում»,-նշել է Օ’Բրայենը։


Նա տեղեկացրել է նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման մանրամասները` նշելով, որ ԱՄՆ-ը կշարունակի դիվանագիտական ջանքերը բոլոր մակարդակներում մինչև հակամարտությունը լուծվի։ «Քննարկեցինք հրադադարի անհապաղ հաստատման և Մինսկի խմբի հովանու ներքո Ադրբեջանի հետ բանակցությունները սկսելու անհրաժեշտությունը»,-նշել է Օ’Բրայենը։

Դիտվել է՝ 1812

Մեկնաբանություններ